https://arm.sputniknews.ru/20260225/ukrainaji-zun-hardzakvel-e-smvolenski-marzi-vra-ka-4-zvoh-10-tuzhats-99183480.html
Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Սմոլենսկի մարզի վրա. կա 4 զոհ, 10 տուժած
Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Սմոլենսկի մարզի վրա. կա 4 զոհ, 10 տուժած
Sputnik Արմենիա
Հարձակման է ենթարկվել «Դորոգոբուժ» քաղաքացիական խաղաղ ձեռնարկությունը։ 25.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-25T13:59+0400
2026-02-25T13:59+0400
2026-02-25T13:59+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
զոհ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_0:172:3133:1934_1920x0_80_0_0_54a7fba5de899eec6f04c4930b543770.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում գտնվող «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/18/98074728_63:0:2794:2048_1920x0_80_0_0_57acb15bc12c7d03a02613f68d9af0e5.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, զոհ, ռուսաստան
Հարձակման է ենթարկվել «Դորոգոբուժ» քաղաքացիական խաղաղ ձեռնարկությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում գտնվող «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։
«Այս գիշեր Սմոլենսկի մարզը հարձակման է ենթարկվել թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ցավոք, խաղաղ բնակիչների թվում զոհեր կան։ Հարձակման է ենթարկվել «Դորոգոբուժ» քաղաքացիական խաղաղ ձեռնարկությունը։ Ձեռնարկության 4 աշխատակից ողբերգական մահ են ունեցել մասնագիտական պարտականությունները կատարելիս։ 10 մարդ վիրավորվել է», – ասել է Անոխինը Telegram– ալիքում հրապարակած տեսաուղերձում։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։