«Վերականգնվել է արդարությունը». Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը՝ Արցախի ղեկավարների դատավճիռների մասին

Ադրբեջանի  արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը  փետրվարի 23-25-ն այցով եղել է Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածին մասնակցելու համար։Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այցի ընթացքում փոխնախարարը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածում։

Իր ելույթի ընթացքում նա ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը, անդրադարձել նաև Արցախի ղեկավարների, հայ գերիների ապօրինի ու շինծու դատավարություններին։

Նա ասել է, թե, իբր, «պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունները անցկացվել են միջազգային և ազգային իրավունքի նորմերին համապատասխան», և որ «երկիրը վերականգնել է արդարությունը կայացված որոշումների միջոցով»։ Ըստ նրա՝  կայացված դատավճիռները պատմական արդարության վերականգնում էին։

Մամեդովը նշել է, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ 2025 թվականի մարտի 13-ին հրապարակված կարծիքը մերժել է  հայկական կողմի մեղադրանքները և վերահաստատել, թե  Ադրբեջանի կողմից իրականացված իրավական ընթացակարգերը համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment