Փոխատեղումներ ՆԳՆ–ում․ աշխատանքից ազատված պաշտոնյաներն այսուհետ «կօգնեն» նախարարին

https://arm.sputniknews.ru/20260225/pvokhateghumner-ngnum-ashkhatanqic-azatvats-pashtvonjanern-ajsuhet-kognen-nakhararin-99182278.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823026_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5916435c907478e72da2ebbd41d482b4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան, պաշտոնանկություն, աշխատանք, նախարար, խորհրդական, օգնական

ներքին գործերի նախարարություն (նգն), արփինե սարգսյան, պաշտոնանկություն, աշխատանք, նախարար, խորհրդական, օգնական

Բաժանորդագրվել

Արփինե Սարգսյանի հրամանով պաշտոնանկ արված փոխոստիկանապետերն ու պարեկային ծառայության ղեկավարն արդեն այլ պաշտոններ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունում կադրային փոխատեղումներ են եղել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ պաշտոնանկ են արվել Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանը և 2 փոխոստիկանապետները` քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը։

ՆԳՆ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն իսկապես ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։

Պաշտոնից ազատվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, որի պարտականություններն այսուհետ կկատարի ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը։

Եվ 3–րդ հրամանը` պաշտոնից ազատվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Զաքարյանը։

Հավելենք, որ Վարդան Վարդանյանն ու Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական, իսկ Արթուր Խուդինյանը՝ ՀՀ ՆԳ նախարարի օգնական։

Leave a comment