Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից 3-ի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից 3-ի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սասնա Ծռեր, Դավթաշեն 3 թաղ., 3-108 տների, Եղվարդի Խճ., Ալիխանյան Եղբայրների, Հալաբյան 22/1-22/2, 24-28, 34/1, 36, 38 զույգ համարի շենքերի, Մարգարյանի 7 շենքի ջրամատակարարումը:
Բացի այդ, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյանի 40-89/5 շենքերի, Զ.Անդրանիկի թաղ. 130-191 շենքերի ջրամատակարարումը:
Բացի այդ, ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի նաև Երևանի Արաբկիր վարաչական շրջանի Վ.Այգեկցու, Մանուշյան փողոցների ջրամատակարարումը, ինչպես նաև՝ ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Մամիկոնյանց 33 շենքի, Կոմիտասի 1 նրբանցքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։