ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քոնգրեսին ուղղված իր ելույթում խոստացել է հնարավորության սահմաններում աշխատել խաղաղության համար։ «Որպես նախագահ՝ ձգտելու եմ խաղաղության ամենուր, որտեղ հնարավոր է։ Սակայն երբեք չեմ վարանի արձագանքել Ամերիկային ուղղված սպառնալիքներին այնտեղ»,- նշել է նա։
Ելույթի ժամանակ Թրամփը կրիկին հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ։ «Դրանք Կամբոջայի և Թաիլանդի, Պակիստանի և Հնդկաստանի, Կոսովոյի և Սերբիայի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև պատերազմներն են»,- հավելել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները շատ ջանասիրաբար աշխատում են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։