«Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ»․ Թրամփ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քոնգրեսին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ Իրանը դեռևս չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից։ Միաժամանակ, նա նշել է, թե Թեհրանը մշակում է զենք, որը կարող է խոցել թիրախներ Եվրոպայի և ԱՄՆ-ի տարածքում։

«Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային և մեր արտասահմանյան բազաներին, և այժմ աշխատում են հրթիռների վրա, որոնք շուտով կարող են հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ իր վարչակազմը կշարունակի աշխատել Իրանի հետ՝ թույլ չտալու համար միջուկային զենքի մշակումը, սակայն անհրաժեշտության դեպքում նա առանց վարանելու կդիմի նաև այլ քայլերի։

Leave a comment