Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չկա ավելի զազրելի բան, քան ինքնիշխանությունից խոսող, բայց իրականում ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը։
Արցախում ժամանակին մի կերպար կար․ ասում էին՝ նույնիսկ զուգարան գնալուց առաջ զանգում էր Բակո Սահակյանին ու հարցնում՝ կարելի՞ է։
Ցավալին այն է, որ նրա ավելի հոռի տեսակը այսօր վխտում է ընդդիմության շարքերում։
Հայտնի ֆիլմի պապիկի խոսքերով՝ վախենում եք ապրելուց, սիրելուց, մեռնելուց… ամեն ինչից վախենալով՝ ո՞ւր պիտի գնաք…»։