Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմինե Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիկ գյուղի 26-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։