ՆԳ նախարարը ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում


Տեղեկություններ են շրջանառվում, թե աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։


ՆԳՆ-ից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։


«Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- հայտնեցին ՆԳՆ-ից:

Leave a comment