2025-ին դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ քրեական վարույթ

2025-ին դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ քրեական վարույթ

2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 298 հանրային ծառայողի վերաբերյալ քրեական վարույթ, այդ թվում՝ նախկին պաշտոնատար անձանց։Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ներկայացնելով Կոմիտեի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։Նահապետյանի խոսքով՝ դատի տրվածների թվում եղել են՝

ՀՀ նախագահ՝ 2 (նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել երկու տարբեր վարույթների շրջանակում),

ՀՀ վարչապետ՝ 1,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ 1,

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ՝ 1,

ՀՀ դատական իշխանության աշխատակիցներ՝ 5, այդ թվում՝ դատավոր՝ 2, դատավորի օգնական՝ 2, աշխատակից՝ 1։

Կարդալ ավելին

Leave a comment