Լուրեր |
Զորավարժությունների նպատակը Արկտիկական տարածաշրջանում պատրաստվածության բարձրացումն է։
Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD) և ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարությունը հայտարարել են Կանադայի և Դանիայի հետ համատեղ ARCTIC EDGE 2026 (AE26) դաշտային զորավարժությունների մեկնարկի մասին։
Զորավարժությունները կանցկացվեն Ալյասկայում և Գրենլանդիայում՝ 2026 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 13-ը։
AE26-ին մասնակցում են Դանիան, Կանադան, Ալյասկայի ազգային գվարդիան, ինչպես նաև մի շարք միջգերատեսչական գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և ԱՄՆ Առափնյա պաշտպանությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների նպատակը Արկտիկական տարածաշրջանում պատրաստվածության բարձրացումն է, կարողությունների ցուցադրումը և գործընկերների միջև փոխգործակցության բարելավումը։
Մասնակիցների առջև դրված խնդիրների թվում են՝
-
թևավոր հրթիռներից պաշտպանության մշակում,
-
անօդաչու թռչող սարքերին հակազդում,
-
Արկտիկայում գոյատևման և տեղաշարժվելու հմտությունների մարզում։