ԱՄՆ-ն գործի է դրել ներմուծման 10% գլոբալ մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործի է դրել ներմուծման նկատմամբ նոր գլոբալ մաքսատուրքերը՝ 10% չափով՝ հանգստյան օրերին հայտարարված 15%-ի փոխարեն: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ամերիկյան մաքսային ծառայության ծանուցմանը։

Սակագներն ուժի մեջ են այսօրվանից:

ԱՄՆ Մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը տեղեկացրել է ներմուծողներին, որ առաջին փուլում մաքսատուրքի դրույքաչափը կկազմի 10% և կկիրառվի բոլոր երկրների նկատմամբ 150 օր ժամկետով: Այս մասին հաղորդում է NBC News-ը։

Սպիտակ տանը հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ վարչակազմն աշխատում է մաքսատուրքերը մինչև 15% բարձրացնելու ուղղությամբ, սակայն դրա համար կպահանջվի առանձին հրամանագիր։

Հիշեցնենք՝ 10%-անոց մաքսատուրքերի մասին օրերս հայտարարելով՝ Սպիտակ տունը նշել էր, որ այս միջոցները չեն տարածվի ապրանքների լայն շրջանակի վրա, այդ թվում՝ Կանադայից և Մեքսիկայից ներմուծումների։

Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունը մտահոգել է Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող նրա առևտրային գործընկերներին, որոնք առանձին առևտրային համաձայնագրեր են կնքել ԱՄՆ-ի հետ։ Սակայն մինչև 15% բարձրացման առաջ եղած դադարն կարող է հնարավորություն տալ պետություններին և բիզնեսին հասնել բացառությունների և արտոնությունների։

Leave a comment