Լոռիում օծվել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ուղղափառ եկեղեցու զանգերը

https://arm.sputniknews.ru/20260224/lvorium-otsvel-en-surb-nikvoghajvos-hrashagvorts-ughghapar-ekeghecu-zangery-99165747.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99158988_101:0:1301:900_1920x0_80_0_0_eb89091dfda9c642d48cc47e3d92f678.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լոռի, եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի, իգոր տիտով, սուրբ նիկողայոս հրաշագործ եկեղեցի

լոռի, եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցի, իգոր տիտով, սուրբ նիկողայոս հրաշագործ եկեղեցի

Բաժանորդագրվել

Եկեղեցին կառուցվել է կազակների օրոք, որոնք այստեղ բնակվում էին 19-րդ դարի կեսերից (այն ժամանակ գյուղը կոչվում էր Նիկոլաևկա): Տաճարը փակվել էր 1988 թվականի երկրաշարժից վնասվելուց հետո, սակայն ներկայումս այն վերականգնում են։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Ամրակից գյուղում՝ Ստեփանավան քաղաքի մոտ, օծվել են Սուրբ Նիկողայոս Հրաշագործ ուղղափառ եկեղեցու զանգերը: Տաճարի վերականգնումը մեկնարկել էր անցյալ տարի՝ ՀՀ պետբյուջեի միջոցներով:

Ժամանակին տաճարը փակվել էր, քանի որ վնասվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ Վերականգնողական աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է։ Աշխատանքների ավարտին ընդառաջ ռուսաստանցի բարերարները (շինարարական ընկերություններից մեկի սեփականատերերը) տաճարի համար նոր զանգեր են ձեռք բերել։ Դա Գյումրիում ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի տարածքում գտնվող տաճարի (Սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմեացու տաճար) հոգևորականների խնդրանքն էր։

Ամրակիցի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին՝ ուկրաինացի կազակների հոգևոր կարիքների համար, որոնց այստեղ բնակեցրել էին Ռուսական կայսրության սահմանները պահպանելու նպատակով (այն ժամանակ գյուղը կոչվում էր Նիկոլաևկա)։ Մինչև 1980-ականների վերջը այստեղ ռուս-ուկրաինական արմատներ ունեցող մի քանի ընտանիք էր բնակվում։

Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, որը ներկա էր օծման արարողությանը, ընդգծել է Հայաստանի կառավարության ներդրումը, որը պետբյուջեի միջոցներով ամբողջությամբ վերականգնում է այս եկեղեցին։ Դիվանագետը շեշտել է, որ այն կարևոր է ոչ միայն որպես աղոթատեղի, այլև որպես տաճարաշինության մեջ ռուսական մոդեռնի հուշարձան (19-րդ դարի վերջին եկեղեցին վերակառուցվել էր նեոռուսական ոճով՝ խմբ.)։

Այս վայրերը, նրա խոսքով, կարելի է անվանել Հայաստանի յուրատեսակ «ոսկե օղակի» մաս՝ Գյումրիի, Վանաձորի, Ալավերդու և Սևանի հետ մեկտեղ։

Պատահական չէ, որ նույնիսկ մինչև եկեղեցու վերականգնումն այստեղ բազմաթիվ զբոսաշրջային ավտոբուսներ էին գալիս։ Տիտովը կարծում է, որ այսուհետ դրանց թիվը զգալիորեն կավելանա։

Որպեսզի այստեղ վերսկսվեն ժամերգությունները, անհրաժեշտ է նաև վերականգնել պատկերակալը (иконостас): Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսն ակնկալում է, որ դրանից հետո որոշակի օրերի այստեղ կվերսկսվեն ժամերգությունները, որոնց կկարողանան ներկա գտնվել Ամրակիցում, Ստեփանավանի շրջակա մյուս գյուղերում և հենց քաղաքում բնակվող ուղղափառ հավատացյալները։

Հավելենք, որ 2009 թվականին Սուրբ Նիկողայոս Հրաշագործ տաճարի սրբապատկերները տեղափոխվել էին Գյումրիի 102-րդ բազայի տարածքում գտնվող տաճար։ Դրանց թվում է «Թովմայի անհավատությունը» սրբապատկերը, որն ուշագրավ առանձնահատկություն ունի. ժամանակի ընթացքում դրա մգացած գույները կրկին սկսում են պայծառանալ։

Leave a comment