Էփշթեյնի գործով սկանդալային բացահայտումներից հետո ԵԽ նախկին գլխավոր քարտուղարն ինքնասպանության փորձ է կատարել | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդը, որի անունը հիշատակվում է Էփշթեյնի գործում, ինքնասպանության փորձ է կատարել:
     Նա, ըստ հաղորդագրությունների, հոսպիտալացվել է։

Ջեֆրի Էփշթեյնի` Նյու Յորքում և Ֆլորիդայում գտնվող բնակարաններում Յագլանդի մնալու, Յագլանդի և նրա ընտանիքի համար Էփշթեյնի ծախսերի վճարման, ինչպես նաև Էփշթեյնի մասնավոր կղզի այցելությունների մասին մեղադրանքներից հետո նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերի կաշառակերության» համար։ Եթե մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Թորբյորն Յագլանդը 1996-1997 թվականներին եղել է Նորվեգիայի վարչապետ, իսկ 2009-2019 թվականներին՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար։

Leave a comment