Եվրոպան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին. Եվրահանձնաժողովի նախագահ


Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր տասներորդ անգամ։ Նրան ուղեկվցում են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Խորվաթիայի, Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի վարչապետները, Լիտվայի պաշտպանության նախարարը և Ֆինլանդիայի նախագահը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Ուկրաինա է ժամանել՝ վերահաստատելու համար, որ Եվրոպան անսասան կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ֆինանսապես, ռազմական առումով և դաժան ձմռան պայմաններում, ինչպես նաև ընդգծելու Բրյուսելի հանձնառությունն Ուկրաինայի արդար պայքարին:

«Այստեղ ենք, որպեսզի հստակ ուղերձ հղենք ինչպես ուկրաինացի ժողովրդին, այնպես էլ ագրեսորին՝ մենք չենք նահանջի, քանի դեռ խաղաղությունը չի վերականգնվել»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Leave a comment