Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երեք սեթում հաղթել է 92-րդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Շևչենկոյին՝ 6:7 (5:7), 6:2, 6:3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 15 րոպե։

1/8 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ամերիկացի Ջենսոն Բրուքսբին, որը 49-րդն է ATP-ի դասակարգման աղյուսակում։

Leave a comment