ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Սուրեն Պապիկյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը։