Իրանի դատարանը բողոքի ցույցերի գործով առաջին մահապատիժն է կայացրել

Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել հունվարյան բողոքի ցույցերին մասնակցած Մոհամմեդ Աբբասիին։

Ըստ APA-ի՝ այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով մեղադրյալների ընտանիքի անդամներին։

Նա մեղավոր է ճանաչվել «Աստծո նկատմամբ թշնամանքի» մեջ։

Աբբասին նաև մեղադրվում է ցույցերի ժամանակ գնդապետի սպանությանը մասնակցելու մեջ։

Սա հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կապակցությամբ կայացված առաջին մահապատիժն է։

—00—ՄԱ

Leave a comment