Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները

Քաղաքականություն

24.02.2026 | 17:55

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը  հաղորդում է, որ քննարկումները անցկացրել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարներ Էլնուր Մամեդովը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment