Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց, որ պետական կառույցների կողմից աշխատողներին տրվող պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա: Նա ընդգծեց, որ կոռուպցիայի հասկացությունը սահմանված է Քրեական օրենսգրքի համապատասխան հավելվածով, և պարգևավճարները այդ սահմանումների մեջ չեն մտնում։ Նահապետյանը նաև նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նույնպես եղել են պարգևավճարներ, որոնց գումարները առաջիկայում կհրապարակվեն հայտարարագրերում։
Նահապետյանը անդրադարձավ նաև ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի վերաբերյալ ընթացող ստուգումներին՝ կապված Աբովյանում շուկայականից ցածր գնով առանձնատուն ձեռք բերելու գործով։ Նա հայտնեց, որ եթե պարզվի գնային տարբերություն, կտրամադրվի համապատասխան իրավական գնահատական։ Կոմիտեի ղեկավարը հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել, այդ թվում՝ Եկեղեցու դեմ իշխանությունների արշավի վերաբերյալ։
Նշենք, որ զարմանալի կլիներ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը այլ տեսակետ ունենար, այն դեպքում երբ ինքն էլ պարգևավճարների շահառու է եղել։