«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Անվտանգության և վերահսկողության ու Տեխնիկական տնօրինությունների կողմից ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում վերհանվել են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ 15 ենթակայանների կրիտիկական վիճակ։ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տրվել են անհապաղ հանձնարարականներ՝ տեխնիկական և անվտանգային խնդիրների շտկման, ինչպես նաև վերակառուցման և արդիականացման ծրագրերի մշակման ուղղությամբ։
Նախօրեին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Ընկերության բոլոր մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների և Իրացման տնօրինության համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ մատնանշեց ՀԷՑ-ի բաշխման ցանցում իրականացված ստուգայցերի արդյունքում վերհանված կրիտիկական վիճակում գտնվող թվով 15 բարձրավոլտ ենթակայանների ներկայիս վիճակը:
Տրվեցին հատուկ հանձնարարականներ՝ վերջիններիս տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար։
Ենթակայանների ներկայիս աշխատունակ վիճակը պահպանելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով Ժամանակավոր կառավարչի հանձնարարականի հիման վրա իրականացվող միջոցառումները բաժանվել են երեք մասի.
Կարևոր է նշել, որ ՀԷՑ-ի շահագործման ներքո գտնվող բարձր լարման վերջին ենթակայանը գործարկվել է 1972–1973 թվականներին, և վերջին տասնամյակում 110կՎ/35կՎ հզորության բարձրավոլտ ենթակայանների վերանորոգման ուղղությամբ համակարգային աշխատանքներ չեն իրականացվել:
Արձանագրենք, որ գրեթե բոլոր ստուգայցի ենթարկված ենթակայաններում բացակայում են ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերն ու սանիտարահիգիենիկ պայմանները:
Ենթակայաններում առկա սարքավորումները գտնվում են հնամաշ վիճակում և ենթակա են փոխարինման՝ առաջիկա ներդրումային ծրագրերի շրջանակներում։
ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում արձանագրվել են բարձրավոլտ ենթակայաններում առկա մի շարք խնդիրներ։ Մասշտաբային վթարներից խուսափելու նպատակով տրվել են հատուկ հանձնարարականներ՝ ապահովելու ենթակայանների ընթացիկ սպասարկման աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը և բաշխման ցանցում դրանով պայմանավորված՝ հնարավոր վթարների թվի նվազեցումը և կանխարգելումը»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտումների քանակ30