ԻՀՊԿ-ն Իրանի հարավային ափերին անցկացնում է պաշտպանական զորավարժություններ

Բաժանորդագրվել

Հաշվի առնելով սպառազինության գործողության հեռահարությունը՝ զորավարժությունների ժամանակ վերահսկվող կրակ է մշակվում։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի հարավային ափերի և Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանության վարժանքներ է անցկացնում: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

«Հաշվի առնելով սպառազինության գործողության հեռահարությունը և նոր համակցված մարտավարությունը՝ տարբեր մակարդակներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վերահսկվող կրակի մշակումը «Մեդինա» ռազմական օկրուգի տարածքներում ԻՀՊԿ ցամաքային զորքերի համատեղ անցկացված զորավարժությունների առանձնահատկություններից է», – ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել է, որ դիտարկում է նման հնարավորություն: Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ:

Leave a comment