Հանրապետությունում սպասվում են տեղումներ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում փետրվարի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Ինչպես հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, փետրվարի 26-ին կեսօրից հետո, 27-28-ին, մարտի 1-ին սպասվում են տեղումներ՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։