Երևանում մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է հափշտակության ու կաշառքի մեղադրանքով

Բաժանորդագրվել

Մանկապարտեզի սաների ծնողները Sputnik Արմենիային պատմել են, որ տնօրենին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից` հավելելով, որ Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մանկապարտեզի սաների ծնողներն էլ հայտնեցին, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։

Leave a comment