Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ) ու 5 քաշային կարգերում նախկին չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը 50-0 (27 նոկաուտ) կանցկացնեն ռևանշ մենամարտ, հաղորդում է Netflix-ը։
Մենամարտը կկայանա սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Նևադա նահանգի Պարադայզ քաղաքի «Սֆերա» երաժշտական համալիրում։
2015թ․ մայիսին կայացած առաջին մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Մենի Պակյաոյին։ Կոմերցիոն առումով դա բռնցքամարտի պատմության մեջ ամենահաջողված մենամարտերից էր։