ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան․ ինչ է կատարվում Լարսում

Փրկարարծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհըփակ ենկցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքըփակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի։

Դիլիջանի ոլորաններըդժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար,իսկԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզում, Բաղրամյանի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի և Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններումառկա են տեղումներ ձյան տեսքով։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբեռնատարների համար։

Leave a comment