https://arm.sputniknews.ru/20260224/stugvoghakan-gvortsvoghutjunner-enq-anum-vorvonc-tirakhum-gvortsvogh-pashtvonjaner-en-nahapetjan-99144151.html
Ստուգողական գործողություններ ենք անում, որոնց թիրախում գործող պաշտոնյաներ են. Նահապետյան
Ստուգողական գործողություններ ենք անում, որոնց թիրախում գործող պաշտոնյաներ են. Նահապետյան
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T12:29+0400
2026-02-24T12:29+0400
2026-02-24T12:30+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
արթուր նահապետյան
պաշտոնյա
քրեական գործ
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_4c6623af6386939f80abe72a47e1b68c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում այս պահին մի շարք ստուգողական գործողություններ են իրականացվում, որոնց թիրախում ոչ թե նախկին, այլ գործող պաշտոնյաներն են։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։Նազարյանը նշեց, որ կոմիտեն առավել շատ ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին և չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումները։«Դուք ուսումնասիրո՞ւմ եք` երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Եթե, օրինակ, բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, դա նվե՞ր է, եթե այո, ապա դա կարելի՞ էր ընդունել»,– հետաքրքրվեց պատգամավորը։Ալեն Սիմոնյանը Մոսկվայից վերադարձել է կես մլն դրամանոց նվերներովՆահապետյանը նշեց, որ համաձայն չէ այն պնդմանը, թե քրեական հետապնդումներն ավելի շատ վերաբերում են նախկին պաշտոնյաներին։Նազարյանը նաև հետաքրքրվեց, թե Հայաստանն այսօր կոռուպցիայի ինչ մակարդակի վրա է, և արդյոք դա կարող է նպաստել, որ օտարերկրյա բիզնեսը խոշոր ներդրումներ անել մեր երկրում։Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ բացահայտման առումով ունեն դրական դինամիկա, և նաև համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։2025 թ. ընթացքում կոմիտեի գործունեության վերաբերյալ Նահապետյանը նաև այլ տվյալներ ներկայացրեց։ Ըստ այդ տվյալների` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը կոմիտեի հաստիքներն ամբողջովին համալրված չեն եղել, ինչն էական ազդեցություն է թողել ծանրաբեռնվածության աճի վրա։ Մասնավորապես կոմիտեի 80 ինքնավար պաշտոններից համալրված են եղել 72–ը կամ 90 տոկոսը, օպերատիվ–հետախուզական գործառույթներ իրականացնող 120 պաշտոնից 78–ը կամ 65 տոկոսը։Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարըՆահապետյանը տեղեկացրեց, որ 2025 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում` ՀՀ նախագահը 2 դեպքով, ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներից մեկը, պետական գույքի կառավարման վարչության պետը, դատական իշխանության 5 աշխատակից, այդ թվում` երկու դատավոր, ՊՆ 47 աշխատակից, այդ թվում` ԶՈւ շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, արդարադատության նախարարության 6 աշխատակից, ՆԳՆ ոստիկանության 66 աշխատակից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 14 աշխատակից, էկոնոմիկայի նախարարության մեկ աշխատակից, առողջապահության նախարարության 4 աշխատակից, ՏԿԵՆ աշխատակից, ԿԳՄՍՆ 5 աշխատակից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակից, ՔԿ 7 պաշտոնատար անձ, ՊԵԿ 17 աշխատակից, ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, տեսչական մարմինների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ և այլն։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվել է 2021 թվականին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_06245b2ec7ae9c15016c466400e1fb33.jpg.webp
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, արթուր նահապետյան, պաշտոնյա, քրեական գործ, կոռուպցիա
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, արթուր նահապետյան, պաշտոնյա, քրեական գործ, կոռուպցիա
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում այս պահին մի շարք ստուգողական գործողություններ են իրականացվում, որոնց թիրախում ոչ թե նախկին, այլ գործող պաշտոնյաներն են։ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Նազարյանը նշեց, որ կոմիտեն առավել շատ ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին և չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումները։
«Դուք ուսումնասիրո՞ւմ եք` երբ գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ են կրում, ի՞նչ միջոցներով են կրում։ Եթե, օրինակ, բաճկոնը 100 հազար դոլարը գերազանցում է, դա նվե՞ր է, եթե այո, ապա դա կարելի՞ էր ընդունել»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Նահապետյանը նշեց, որ համաձայն չէ այն պնդմանը, թե քրեական հետապնդումներն ավելի շատ վերաբերում են նախկին պաշտոնյաներին։
«Այս պահին գործող պաշտոնյաների նկատմամբ մի շարք ստուգողական գործողություններ են իրականացվում, սակայն մանրամասներ չեմ կարող ներկայացնել»,– ասաց Նահապետյանը, որը ԱԺ–ում ներկայացնում էր կոմիտեի գործունեության մասին 2025 թ. տարեկան հաղորդումը։
Նազարյանը նաև հետաքրքրվեց, թե Հայաստանն այսօր կոռուպցիայի ինչ մակարդակի վրա է, և արդյոք դա կարող է նպաստել, որ օտարերկրյա բիզնեսը խոշոր ներդրումներ անել մեր երկրում։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վստահեցրեց, որ բացահայտման առումով ունեն դրական դինամիկա, և նաև համակարգային պայքար է ընթանում կոռուպցիոն երևույթների դեմ։
2025 թ. ընթացքում կոմիտեի գործունեության վերաբերյալ Նահապետյանը նաև այլ տվյալներ ներկայացրեց։ Ըստ այդ տվյալների` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը կոմիտեի հաստիքներն ամբողջովին համալրված չեն եղել, ինչն էական ազդեցություն է թողել ծանրաբեռնվածության աճի վրա։ Մասնավորապես կոմիտեի 80 ինքնավար պաշտոններից համալրված են եղել 72–ը կամ 90 տոկոսը, օպերատիվ–հետախուզական գործառույթներ իրականացնող 120 պաշտոնից 78–ը կամ 65 տոկոսը։
Նահապետյանը տեղեկացրեց, որ 2025 թ. մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, այդ թվում` ՀՀ նախագահը 2 դեպքով, ՀՀ վարչապետը, ԱԺ պատգամավորներից մեկը, պետական գույքի կառավարման վարչության պետը, դատական իշխանության 5 աշխատակից, այդ թվում` երկու դատավոր, ՊՆ 47 աշխատակից, այդ թվում` ԶՈւ շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, արդարադատության նախարարության 6 աշխատակից, ՆԳՆ ոստիկանության 66 աշխատակից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 14 աշխատակից, էկոնոմիկայի նախարարության մեկ աշխատակից, առողջապահության նախարարության 4 աշխատակից, ՏԿԵՆ աշխատակից, ԿԳՄՍՆ 5 աշխատակից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 5 աշխատակից, ՔԿ 7 պաշտոնատար անձ, ՊԵԿ 17 աշխատակից, ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, տեսչական մարմինների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ և այլն։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվել է 2021 թվականին։