Ամիօ բանկը տեղեկացնում է, որ 2026թ. մարտի 5-ին` ժամը 14:10-ին, Երեւանում կկայանա «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող անշարժ եւ շարժական գույքի աճուրդը:
Աճուրդը հրապարակային է եւ անցկացվում է ՀՀ Սնանկության դատարանի որոշմամբ սնանկ ճանաչված ընկերության գույքի վաճառքի ծրագրի շրջանակում:
Բանկից հայտնել են, որ աճուրդի է ներկայացված 44 առանձին կետերով գույքեր՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 16,920,558,130 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք մինչեւ 2026թ. փետրվարի 26-ը կարող են դատարան ներկայացնել աճուրդի մասնակցության հայտ՝ համաձայն աճուրդի կանոնակարգի եւ պարտադիր վճարումների:
Աճուրդն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով, դասական եղանակով՝ հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառքի գինը վճարվում է ամբողջությամբ՝ 10 օրվա ընթացքում:
Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ այստեղ:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանին՝ 091555320 կամ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ 098214585 հեռախոսահամարներով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: