Մի դասախոս ունեինք։ Սովետական շրջանն էր։ Մի օր ուսանողներիս մի «հույժ գաղտնի» բան ասաց։ Երբ հարցրինք, թե ինքը որտեղից գիտի, պատասխանեց՝ «Սովետական Հայաստան»- ում են գրել։ Այդ ժամանակ «Սովետական Հայաստանը» բոլոր տներում կար՝ հացի պես, և բոլորը կարող էին կարդալ։ Հիմա Փաշինյանն է։ «Իշխանություն» լրատվականը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը երեք միլիարդ «հույժ գաղտնի» պարգևավճար է տվել ՀՀ վերնախավին։ Փաստաթղթի 8-րդ կետը ասում է՝ «հույժ գաղտնի»։
Չստացվե՞ց «Սովետական Հայաստանի» պատմությունը։ Էս աղքատ, հացին կակա ասող երկրում երեք միլիարդը հանաք- մասխարա՞ է, որ պարկի մեջ թաքցնի։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողներին ասում է, թե ինքը տեղյակ չի «երեք միլիարդից»։ Մարդը նույնիսկ ոտքի վրա մի սուտ մոգոնել չի կարողանում ։ Ականջդ կանչի, Նիկոլ։ Հանրությունը սա ո՞նց կընդունի։ Պաշտոնյաները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ իբր անտեղյակ են։ Փոխնախարարը գոնե տեղյա՞կ է, որ մի քանի միլիոն պարգևավճար է ստացել, թե ծախսել՝ չի հիշում։ Հանրությունը դա ընկալում է որպես անպատասխանատվություն կամ թաքցված տեղեկատվություն, որը խորացնում է անվստահությունը։ Եթե նախարար լիներ ու անմիջական շփում ունենար Նիկոլ Փաշինյանի հետ, ոտքի վրա մի բան կհնարեր․ Նիկոլ Փաշինյանը բարի փրկիչ է։ Երեք միլիարդը «հույժ գաղտնի» է տվել, որ ձեր սիրտը չճաքի․․․
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
դիտվել է 221 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը