Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում

Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին 2026 թվականի առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրի քաղաքում` նախապատրաստվելով ընթացիկ տարվա հիմնական մրցաշարերին և փետրվարի 12-15-ը կայանալիք Հայաստանի առաջնությանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ուսումնամարզական այս հավաքին մասնակցում է 13 ծանրորդ:

«Այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում ենք Գյումրիում, հետո հավաք կունենանք Երևանում, որից հետո կլինի Հայաստանի առաջնությունը: Այդ առաջնությունից հետո ևս երեք հավաք կանցկացնենք` նախապատրաստվելով ապրիլին Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ՀԾՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

Տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ Դավիթ Մուրադյանը ևս անդրադարձավ ուսումնամարզական հավաքին. «Կարծում եմ` մարզիկներն իրենց լավ են զգում, քանի որ տրամադրվածությունը շատ լավ է: Այս հավաքի հիմնական շեշտը դրված է ուժային պատրաստվածության վրա, քանի որ առաջին հավաքն է: Երկրորդ ուսումնամարզական հավաքին ծրագիրը կփոխվի, մի փոքր այլ կլինի, քանի որ Հայաստանի առաջնություն ունենք առաջիկայում»:

Գյումրու ուսումնամարզական հավաքը կեզրափակվի հունվարի 25-ին:

Leave a comment