Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքա՜ն մարդ էր սպասում այս օրվան։ Այս օրը մեզ պարգևել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Հիշեք այս անունը։ Նա է եղել առաջին հայ դիվանագետը, ով քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել Զիմբաբվեի Հանրապետության հետ։
Դժվար գտնվի գեթ մեկ հայ, ով որևէ ձևով կապված չէ Զիմբաբվեի հետ։ Այսուհետ մեր առջև բացվում են նոր հորիզոններ»: