Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ 24 ժամ ջուր չի լինի Արմավիրի մարզի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ 24 ժամ ջուր չի լինի Արմավիրի մարզի որոշ հասցեներում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ս.թ փետրվարի 24-ին ժամը 10:20-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 10:00-ը կդադարեցվի Արմավիր մարզի Ամբերդ, Աղավնատուն, Դողս, Ծաղկալանջ, Արագած գյուղերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։