ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ լրատվամիջոցները միտումնավոր սխալ են գրում Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին. ինքն անձամբ կնախընտրեր գործարք կնքել:
«Այն ամենը, ինչ գրվել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին, սխալ է գրված, և դա միտումնավոր է արված։ Որոշումը կայացնում եմ ես, ես կնախընտրեի գործարք կնքել, քան չկնքել, բայց եթե մենք գործարք չկնքենք, դա շատ վատ օր կլինի այդ երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։
Նա նաև նշել է, որ լրատվամիջոցների պնդումները, թե Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը չի աջակցում Իրանի դեմ արշավին, նույնպես սխալ են։ «Գեներալ Քեյնը, ինչպես և մենք բոլորս, չէր ցանկանա պատերազմ տեսնել, բայց եթե որոշում ընդունվի Իրանի դեմ ռազմական դիմակայության մասին, նա կարծում է, որ հաղթելը հեշտ կլինի»,- նշել է Թրամփը։
Axios-ը, հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Քեյնը զգուշացրել է Թրամփին և բարձրաստիճան պաշտոնյաներին, որ Իրանի դեմ ռազմական արշավը կարող է զգալի ռիսկեր պարունակել, այդ թվում՝ ձգձգվող հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորություն։