Գիշերը Մոսկվայի Սավելովսկի կայարանի մոտ գտնվող հրապարակում ճանապարհային ոստիկանության մեքենայի մոտ տեղի է ունեցել պայթյուն։ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Նախարարության տվյալներով՝ անհայտ անձը մոտեցել է Սավելովսկի կայարանի մոտ գտնվող հրապարակում պարեկություն կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին, որից հետո պայթել է «անհայտ սարքավորում»։
Հարուցվել է քրեական գործ։ Տեսախցիկների տեսագրությունների և դեպքի վայրի զննման ուսումնասիրությունից հետո քննիչները եզրակացրել են, որ հանցագործը մահացել է պայթյունի վայրում։