ՆԱՍԱ-ն պատրաստվում է լուսնային թռիչքի, որն առաջինը կլինի ավելի քան կեսդարյա դադարից հետո: Գործակալությունը հաղորդում է, որ 4 տիեզերագնաց կմեկնեն 10-օրյա առաքելության՝ «Արտեմիս 2» ծրագրի շրջանակներում։
Գիտական առաքելությունների վարչության փոխտնօրեն Լորի Գլեյզը հայտարարել է, որ թիմն ավարտել է մեկնարկի փորձը և պատրաստվում է վերջնական նախնական փորձարկումներին: Այս փորձարկումների ընթացքում մասնագետները կլիցքավորեն մեկնարկային սարքը և կանցկացնեն լրիվ հետհաշվարկ: Եթե ընթացակարգերը հաջող լինեն, մեկնարկը նախատեսված է մարտի 6-ին։
Անձնակազմի կազմում են ԱՄՆ-ի երեք ներկայացուցիչներ՝ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քոչը, ինչպես նաև կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։
ՆԱՍԱ-ն պարզաբանում է, որ Քոչը կլինի առաջին կինը, որը կթռչի լուսնային առաքելությամբ: Նա ռեկորդակիր է` որպես ուղեծրում ամենաերկար անընդմեջ մնացած կին՝ 328 օր: Վիկտոր Գլովերը նախկինում մոտ 6 ամիս անցկացրել է Միջազգային տիեզերակայանում և դարձել է առաջին աֆրոամերիկացին, որը ծառայել է ուղեծրային համալիրում երկարաժամկետ առաքելության ժամանակ: