ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցի վրա՝ Իրանի սահմանների մոտ:
Հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռչում է Իրանի սահմանների մոտ, Բահրեյնից թռիչք է կատարել UTC ժամանակով 14:18-ին (Երանի ժամանակով 18:18) և արդեն չորս ժամ պտտվում է Հորմուզի նեղուցի շուրջ։
Ավելի վաղ, երբ ԱՄՆ-ի նախագահը, պատասխանելով հարցին, թե արդյոք պլանավորում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, նշել էր, որ քննարկում է նման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից «սահմանափակ հարվածը» կհամարի ագրեսիայի ակտ։