ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«Իշխանությունը բանակցել է շատ վատ «խաղաղություն»: Բայց մենք լուրջ քաղաքական ուժ ենք և իշխանության գալու դեպքում չենք հրաժարվելու միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններից, քանի որ դա կնշանակի պայթեցնել խաղաղությունը:
Սակայն մենք հասկանում ենք նաև, որ այս «խաղաղության» տակ աշխարհաքաղաքական ռումբ է դրված և մեր խնդիրն է ամրացնել խաղաղությունը՝ աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ներդաշանակեցմամբ:
Մեր խաղաղության մոդելը հետևյալն է: TRIPP-ին զուգահեռ կառուցել BRICS (Բրիկս) երկաթուղի և ստեղծել միջազգային կոնսորցիում, որից մասնաբաժին կունենան աշխարհաքաղաքական բոլոր խաղացողները: Սա կդառնա Հայաստանի դարի գործարքը և կապահովի կայուն խաղաղություն»: