B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


Ցանկանու՞մ եք այցելել ԱՄՆ-ի տեսարժան վայրեր կամ մասնակցել կոնֆերանսի։ B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։


 


«B1/B2 տեսակի վիզայով չի թույալտրվում աշխատել կամ երկարաժամկետ ուսանել ԱՄՆ-ում։ Այն նախատեսված է միայն կարճաժամկետ այցերի համար։


 

Նախքան դիմելն այցելեք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը՝ ավելին իմանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


 

Դիտումների քանակ1

Leave a comment