Ալիևն Իրանի ճանապարհների նախարարի հետ քննարկել է տրանսպորտային միջանցքի հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ, որտեղ քննարկվել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցերը։ Հանդիպման ընթացքում Ալիևը ընդգծել է, որ երկու երկրների միջև համատեղ իրականացվող նախագծերը կարող են լայն հնարավորություններ ստեղծել ոչ միայն Ադրբեջանի և Իրանի, այլև ողջ տարածաշրջանի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև Արաքս գետի վրա Աղբենդ-Քելալե կետերը կապող ավտոճանապարհային կամրջի շինարարությանը։ Ալիևը նշել է, որ նման նախագծերը կնպաստեն տնտեսական համագործակցությանը և երկու երկրների միջև առևտրի զարգացմանը։

Leave a comment