Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում․ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել․ ողջ կոլեկտիվն ու աշակերտները տարհանվել են

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում․ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել․ ողջ կոլեկտիվն ու աշակերտները տարհանվել են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։

Նշված վայր են ժամանել համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները, ովքեր ուսուցչական անձնակազմի հետ իրականացրել են տարհանում։

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները պարզել են ահազանգի հեղինակի ինքնությունը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Leave a comment