«Յուրաքանչյուրը պատասխան կտա». ՀՌԳ–ի հերոսները` Ուկրաինայի ԶՈւ–ի գործողությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260223/juraqanchjury-pataskhan-kta-hrgi-hervosnery-ukrainaji-zui-gvortsvoghutjunneri-masin-99126036.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99117678_0:0:1440:1080_1920x0_80_0_0_46ae47b5ba939ff43174aae2de8eda98.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Sputnik–ը հարցազրույց է ներկայացնում հատուկ ռազմական գործողության մասնակիցների՝ սերժանտներ Նիկոլայ Կումենովի և Բուլատ Գայսինի հետ այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից պատերազմը ու ինչպիսին է իրական իրավիճակը ռազմաճակատում։

Սերժանտ Նիկոլայ Կումենովը կամավոր է մեկնել ռազմաճակատ 2022 թվականի հուլիսին։ Այսօր նա ա մոտոհրաձգային գումարտակի հետախուզական դասակի հրամանատար է, պարգևատրվել է Սուրբ Գեորգիի (Գեորգիևյան խաչ) 4-րդ, 3-րդ և 2-րդ աստիճանների շքանշանով։ Մարտական ​​առաջադրանքներից մեկը կատարելիս նա Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի շարասյուն է հայտնաբերել, որը փորձում էր հակագրոհի ենթարկել ռուսական դիրքերը։ Արդյունքում ոչնչացվել է հինգ զրահատեխնիկա և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանում։

«2022 թվականից մինչև այսօր պատերազմը խիստ փոխվել է, այն տարբերությամբ, որ այսօր մեծամասամբ անօդաչուներ, դրոններ են աշխատում», – պատմել է Կումենովը։

Սերժանտ Բուլատ Գայսինը ծառայության է մեկնել 2022 թվականի հոկտեմբերին, պարգևատրվել է «Արիության շքանշանով», Գեորգիևյան խաչով (IV աստիճանի) և «Արիության համար» (I և II աստիճաններ) մեդալով: Նա մասնակցել է Ուկրաինայի զինված ուժերի հենկետերի գրավմանը և Կրասնոարմեյսկի ուղղությամբ բնակավայրերի ազատագրմանը: Այժմ սերժանտ Գայսինը անօդաչու համակարգերի զորահաշվարկի ինժեներ- սակրավոր է: Նա աշխատում է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, լիցքավորում է զինամթերքը թռիչքից առաջ:

«2022 և 2023 թվականների համեմատ պատերազմը շատ է փոխվել է: Այն ավելի շատ է երկինք տեղափոխվել», – նշել է Գայսինը:

ՌԴ մարտիկները Sputnik–ին պատմել են, թե ինչպես է փոխվել թշնամու վերաբերմունքը մարտական ​​գործողությունների և ռազմաճակատում տիրող իրավիճակի նկատմամբ՝ համեմատած 2022 թվականի հետ։

Leave a comment