Միջամտություն է փաստաբանի անկախությանը․ Փաստաբանների պալատը պատասխանել է ԲԴԽ-ին

https://arm.sputniknews.ru/20260223/mijamtutjun-e-pastabani-ankakhutjany-pastabanneri-palaty-pataskhanel-e-bdkh-in-99124135.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1067/02/10670299_89:0:1512:1067_1920x0_80_0_0_7d9358d3bc771ba6d28275f34878f95d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, փաստաբանների պալատ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան

հայաստան, փաստաբանների պալատ, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան

Բաժանորդագրվել

Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ Փաստաբանների պալատը դատապարտում է Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանների մասնագիտական գործունեության վերաբերյալ հայտարարությունը և արձանագրում, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) հետ: Այս մասին նշված է պալատի խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։

«Փաստաբանի վարքագծի հետ կապված ցանկացած հարց կարող է քննարկվել բացառապես օրենսդրությամբ և մասնավորապես «Փաստաբանության մասին» օրենքով սահմանված կառուցակարգերի շրջանակներում: Ուստի պետական մարմինների և հատկապես դատական իշխանությունը ներկայացնող մարմինների կողմից հայտարարությունների ձևաչափով փաստաբանների վարքագծի քննարկումը չի բխում նշված կառուցակարգերի պահանջներից, ինչպես նաև օրենքով սահմանված նրանց լիազորություններից»,- նշված է հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ փաստաբանները կարող են փաստաբանական էթիկայի շրջանակում իրավական գնահատականներ ներկայացնել, ինչպես նաև քննադատական խոսք հնչեցնել: Ավելին` որոշ դեպքերում նմանատիպ քննադատական խոսքը փաստաբանական գործունեության բովանդակային տարր է։ Մասնագիտական տիրույթում փաստաբանի հնչեցրած քննադատության վերաբերյալ պետական մարմինների և հատկապես դատական իշխանության ներկայացուցիչների միջամտությունը դուրս է ժողովրդավարական սկզբունքներից։ Այն սահմանափակում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը:

«Փաստաբանը չի կարող ենթարկվել որևէ հետապնդման, անկախ դրա բնույթից, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար: Այդպիսի գործողությունները կաշկանդող նշանակություն են ունենում փաստաբանի օրինական մասնագիտական գործունեության հարցում և հանգեցնում են սառեցնող էֆեկտի: Դրանք խաթարում են մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և բացարձակապես անընդունելի են»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնում են` «Փաստաբանության մասին» օրենքով ամրագրված է, որ իր մասնագիտական գործունեության մեջ փաստաբանը լիազորված և նույնիսկ պարտավոր է առավելագույնն անել օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության համար:

Ուստի Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ փաստաբանի (Արա Զոհրաբյան. խմբ․) մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը։ Պալատն այն դիտարկում է ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը:

Leave a comment