ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնել է անհետ կորածների և Բաքվում պահվող անձանց խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն։
Այս մասին այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը ընդգծել է, որ 19 պահվող հայ անձինք դեռևս գտնվում են Բաքվում։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության ուղին շարունակելու հարցում՝ այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքները հասցեագրելու համար։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։