ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոմիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը, ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշման մեջ։ «(CFSP) 2022/266 որոշման 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «2026 թվականի փետրվարի 24»-ը փոխարինվում է «2027 թվականի փետրվարի 24»-ով»,- նշված է փաստաթղթում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու վաղվանից:

Բացի այդ, Եվրոմիությունը պատժամիջոցներ է սահմանել ֆիզիկական 8 անձանց՝ ռուս ուժայինների և դատական ու քրեակատարողական համակարգի աշխատակիցների նկատմամբ:

Leave a comment