Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փրկարարծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Սպիտակի ոլորանները և Նորավան-Կապան ավտոճանապարհըփակ ենկցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն)փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝դժվարանցանելի։
Դիլիջանի ոլորաններըդժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար,իսկԲերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի (բուք է), Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզում, Բաղրամյանի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Իջևանի և Կապանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններումառկա են տեղումներ ձյան տեսքով։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։