ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Այսօր` ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվում են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։
Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։
—00—ԼԱ