Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ աշխարհը ներքաշվում է սպառազինությունների հերթական խելահեղ մրցավազքի մեջ։
BelTA-ի հաղորդմամբ՝ Լուկաշենկոն երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի 85-ամյակը, երբ երկիրն առերեսվեց մեծ աղետի, որը ԽՍՀՄ ժողովուրդները հաղթահարեցին անհավանական կորուստների և դժվարությունների գնով։ «Իսկ ինչ ունենք, այսօր. Արևմուտքը միտումնավոր հրահրում է պատերազմական հիստերիա, անընդհատ աճում են ՆԱՏՕ-ի երկրների ռազմական բյուջեները, արագանում են Եվրոպայի, մասնավորապես մեր արևմտյան հարևանների ռազմականացման տեմպերը… Աշխարհը ներքաշվում է հերթական խելահեղ սպառազինությունների մրցավազքի մեջ, այդ թվում՝ միջուկային զենքի»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է ամեն բան անել՝ նոր պատերազմները կանխելու համար: