Մահացել է Օլգա Գաբայանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մեծ վշտով տեղեկացանք, որ մահացել է հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը:
     Օլգա Գաբայանն անգնահատելի ներդրում է ունեցել հայկական օպերային արվեստում: Տասնամյակներ շարունակ նրա մարմնավորած կերպարները հիացմունք են արթնացրել հանդիսատեսի սրտում, իսկ նրա օրինակով կրթվել են բազում սերունդներ:
     Սիրված երգչուհու հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ օպերային արվեստի պատմության մեջ:
     Օպերային թատրոնի անձնակազմը ցավակցություն է հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»:

Օլգա Գաբայանն 85 տարեկան էր:

Leave a comment