ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունենում Ժնևում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։
«Այս օրերին մեր հասարակությունը նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և արտաքին միջամտության։ Դրանք նպատակային, համակարգային թշնամական արշավներ են, որոնք նախատեսված են որոշակի նպատակների հասնելու համար, այդ թվում՝ քաղաքացիների վստահության խաթարումը ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ։
Մարտահրավերներին դիմակայելը դարձել է ամենօրյա գործունեություն՝ ժողովրդավարական դիմադրողականության շարունակական ամրապնդման միջոցով»,- ասել է նա: