45-ամյա Վենուս Ուիլյամսը չկարողացավ հասնել Australian Open-ի երկրորդ փուլ

45-ամյա Վենուս Ուիլյամսը չկարողացավ հասնել Australian Open-ի երկրորդ փուլ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը չի կարողացել անցնել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ։ Մրցաշարը տեղի է ունենում Մելբուռնում։

Առաջին փուլի խաղում մրցաշարին մասնակցելու wild card ստացած Ուիլյամսը պարտվել է սերբ Օլգա Դանիլովիչին 7-6 (7-5), 3-6, 4-6 հաշվով։ Երկրորդ փուլում Դանիլովիչը կմրցի ամերիկուհի Կոկո Գաուֆի և ուզբեկստանցի Կամիլա Ռախիմովայի միջև խաղի հաղթողի հետ։

45-ամյա Ուիլյամսը աշխարհում զբաղեցնում է 146-րդ տեղը։ Նա ունի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մենախաղի 49 տիտղոս, այդ թվում՝ հաղթանակներ Ուիմբլդոնում (2000, 2001, 2005, 2007, 2008) և ԱՄՆ բաց առաջնությունում (2000, 2001)։ Զուգախաղում ամերիկուհին հաղթել է WTA-ի 22 մրցաշար։ Ուիլյամսը չորս անգամ օլիմպիական չեմպիոն է՝ մեկ անգամ մենախաղում (2000) և երեք անգամ զուգախաղում (2000, 2008, 2012):

Leave a comment